գլխավոր Իրադարձային Եթե Դոնբասում նորից կռիվ սկսի, Բելառուսը մի կողմում կանգնած չի մնա և...

Եթե Դոնբասում նորից կռիվ սկսի, Բելառուսը մի կողմում կանգնած չի մնա և պարզ է, թե ում կողմից կլինի. Լուկաշենկոյի հայտարարությունը ՊՆ-ում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Արևմուտքը միգրանտներին օգտագործում է որպես Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում բելառուսական բանակը զսպելու միջոց, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք հիանալի հասկանում են. եթե միայն Ուկրաինան փորձի հակամարտություն սանձազերծել Ռուսաստանի հետ, Բելառուսն մի կողմում կանգնած չի մնա, ուստի բելառուսական բանակին պետք է զսպել, լարվածության մեջ պահել արևմտյան սահմաններում», – պաշտպանության նախարարությունում հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն՝ նկատի ունենալով միգրացիոն ճգնաժամը:

Նրա խոսքով՝ «Արևմուտքը հասկանում է, որ եթե նորից հակամարտություն սկսի Դոնբասում կամ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, Մինսկը մի կողմում չի մնա»:

«Նրանք հիանալի հասկանում են. եթե նրանք նորից պատերազմ սանձազերծեն Դոնբասում կամ Ռուսաստանի հետ սահմանին որևէ տեղ, Բելառուսը մի կողմում չի մնա: Եվ պարզ է, թե Բելառուսը ում կողմից կլինի», – ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ Արևմուտքը դա հասկանում է, հետևաբար սկսել է ուժեղացնել իր հյուսիսային՝ բելառուսա-ուկրաինական սահմանը, թեև դրա համար պատճառներ չկան։