գլխավոր Սպորտ Մխիթարյանը վախ էր ներշնչում․ Մոուրինյոն գնահատել է հայ կիսապաշտպանի գործողությունները

Մխիթարյանը վախ էր ներշնչում․ Մոուրինյոն գնահատել է հայ կիսապաշտպանի գործողությունները

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Տորինոյի» դեմ A Սերիայի հերթական տուրի խաղում:

«Գայլերի» գլխավոր մարզչի խոսքով՝ սկզբում հռոմեացի հարձակվողների համար հեշտ չէր, և Մխիթարյանի ու Պերեսի կողմից ճնշում էր պետք։

«Դիավարան ապահովում էր հավասարակշռությունը, Մխիթարյանը վախ էր ներշնչում մրցակիցներին։ Դա թիմային հաղթանակ էր` Դիավարայի հետ, որը երբեք չէր խաղացել, Մխիթարյանի հետ, որին «սպանում էր» մամուլը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է DAZN պարբերականը։