գլխավոր Իրադարձային «Pegasus» լրտեսական ծրագրի միջոցով անձանց գաղտնալսելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

«Pegasus» լրտեսական ծրագրի միջոցով անձանց գաղտնալսելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Իսրայելական «Pegasus» լրտեսական ծրագրի միջոցով Հայաստանի պետական, քաղաքական գործիչներին գաղտնալսելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանցում նշված հանգամանքները ստուգելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին դատախազությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ իշխանությունները 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել, որի միջոցով ապօրինի գաղտնալսվում են քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցող անձանց։

Նոյեմբերի 24-ին արդեն պաշտոնապես հաստատվեց, որ «Pegasus» լրտեսող ծրագրի միջոցով գաղտնալսումներ են իրականացվել։ ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնեց, որ իրեն ևս փորձել են գաղտնալսել ծրագրի միջոցով, ինչի մասին Apple ընկերության կողմից նախազգուշական նամակներ է ստացել։

Շարունակությունն` սկզբնաղբյուր կայքում։