գլխավոր Միջազգային Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարն Արևմուտքին կոչ է արել «քանդել» Ռուսաստանն ու դրա...

Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարն Արևմուտքին կոչ է արել «քանդել» Ռուսաստանն ու դրա տեղում «ստեղծել 10-15 պետությունների խումբ»

Ուկրաինայի նախկին արտաքին գործերի նախարար Վլադիմիր Օգրիզկոն «Հինգերորդ ալիք»-ի եթերում արևմտյան երկրներին խնդրել է «քանդել» Ռուսաստանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պատկերացրեք, որ ներկայիս Ռուսաստանի Դաշնության տեղում ստեղծվում է անկախ 10-15 պետությունների խումբ, որոնք միջուկային չեն: Ո՞ւմ է դա ձեռնտու, բոլորին էլ ձեռնտու է»,- համոզմունք է հայտնել նա։

Նախկին պաշտոնյայի խոսքով՝ Արևմուտքը պետք է «մինչև վերջ գնա» այս հարցում և հարյուր միլիարդավոր դոլարներ ծախսի, որպեսզի Ռուսաստանի տեղում նոր երկրներ առաջանան։

Օգրիզկոյի խոսքով՝ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կկարողանան լավ գումար աշխատել դրանց վրա և հետ ստանալ իրենց ծախսած գումարը։