
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքից՝ նշելով, որ զղջում է Առուշանյանի դեմ կեղծ ցուցմունք տալու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր կայացած դատական նիստի մեղադրող կողմը հրապարակել է Առուշանյանի և մյուսների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, ինչից հետո դատարանը սահմանել է ապացույցների հետազոտության կարգը։ Ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության՝ առաջին հերթին կհարցաքննվեն ամբաստանյալները, հետո՝ վկաները, իսկ վերջում միայն կհետազոտվի գործում առկա փաստաթղթերը։
Հարցաքննությունը սկսվել է ամբաստանյալ Լուսինե Ավետյանից։ Վերջինս դատարանում հայտարարել է, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից՝ նշելով, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։ Ավետյանը նշել է, որ բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել որպես ընտրակաշառք՝ անընդունելի է։
«Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ».- հայտարարեց Ավետյանը։
Շարունակությունն` սկզբնաղբյուր կայքում։