գլխավոր Աշխարհ Ստամբուլում ուժգին փոթորիկը խլել է չորս մարդու կյանք, 19-ը՝ վիրավորվել

Ստամբուլում ուժգին փոթորիկը խլել է չորս մարդու կյանք, 19-ը՝ վիրավորվել

Թուրքիայում ուժգին փոթորկի պատճառով զոհերի թիվը հասել է չորսի։ Եվ 19-ը տուժել է ուժգին փոթորկից։ Տեղեկությունը հայտնել են Ստամբուլի նահանգապետի աշխատակազմից։ Գրում է «Ռիա Նովոստին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում ուժգին փոթորիկներ են, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ: Փոթորիկը խլել էր 2 մարդու կյանք՝ նրանք մահացել են տանիքի փլուզումից: Տեղեկությունը հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Թուրքիայի առափնյա պահպանության վարչությունից լրատվամիջոցին հաղորդել են, որ ուժգին քամու պատճառով դադարեցվել է նավերի տեղաշարժը Բոսֆորի նեղուցով։ Նույն պատճառով Turkish Airlines-ի վեց ինքնաթիռ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում, ուղևորվել են Անկարա և Իզմիր։