գլխավոր Իրադարձային Զովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է. ՀՀ տարածքում կան...

Զովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակովորապես երկկողմանի փակ է։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։