գլխավոր Իրադարձային ՀԱՊԿ-ը հետաձգել է հոկտեմբերին Հայաստանում նախատեսված զորավարժությունները

ՀԱՊԿ-ը հետաձգել է հոկտեմբերին Հայաստանում նախատեսված զորավարժությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել «Փոխգործակցություն-2020» և «Որոնում-2020» զորավարժությունների հետաձգման մասին:

Զորավարժությունները նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի վերջին Հայաստանում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հետաձգվել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն-2020» և ՀԱՊԿ զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2020» զորավարժությունները, որոնք նախատեսված էր այս տարվա հոյտեմբերի վերջին Հայաստանում անկացնել: Այս զորավարժությունների անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ այժմ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկումներ են տեղի ունենում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսված «Անխորտակելի եղբայրություն-2020» զորավարժություններին չի մասնակցելու:

«Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել Բելառուսի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ից 16-ն անցկացվելիք «Անխորտակելի եղբայրություն-2020» խաղաղապահ զորավարժություններին»,- նշել է Զայնետդինովը :

Հայտնի է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելուց Հայաստանը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման հետևանքով հակամարտության սրման հետ կապված: