գլխավոր Իրադարձային Մխիթարյանը՝ Ռոմա-Տորինո հանդիպման լավագույն ֆուտբոլիստ. WhoScored

Մխիթարյանը՝ Ռոմա-Տորինո հանդիպման լավագույն ֆուտբոլիստ. WhoScored

Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Տորինոյին»:

Տանտերերի միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Աբրահամը` Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո:

WhoScored պորտալը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մխիթարյանին․ նա ստացել է ամենաբարձր՝ 8 միավորը երեկ կայացած խաղում։

Այս հաղթանակից հետո հռոմեական թիմը 25 միավորով 5-րդն է։