գլխավոր Իրադարձային Հովսեփ Էմին փողոցում բախվել են Nissan X-Trail և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները. վերջինս...

Հովսեփ Էմին փողոցում բախվել են Nissan X-Trail և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել սննդամթերքի խանութի տարածքում. shamshyan.com

Նոյեմբերի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում Հ. Էմին փողոցում բախվել են Nissan X-Trail-ն և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել սննդամթերքի խանութի տարածքում՝ բախվելով պատին:  

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր պարզում են վարորդների ինքնությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Այս խաչմերուկում հաճախակի են լինում ավտոպատահարներ, ու մի քանի անգամ դիմել ենք Ճանապարհային ոստիկանություն և Երևանի քաղաքապետարան, որ խաչմերուկում թարթող լուսացույց և արհեստական անհարթություն տեղադրեն, ինչը որոշ վարորդների կզսպի, որպեսզի իրենց չզգան Շումախեր: Բայց ոչ մի օգուտ»: