գլխավոր Իրադարձային Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցում արհեստանոց է այրվել

Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցում արհեստանոց է այրվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցում այրվում է արհեստանոց:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 29-ին, ժամը 01:07-ին, մարվել՝ 02:00-ին: Կարմիր բանակի փողոցում այրվել են շինության հատակը (մոտ 75 քմ), առաստաղը (մոտ 15 քմ) և կենցաղային իրեր: