գլխավոր Գլխավոր Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ

Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը լուրջ մտավախություն ունի, որ Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ ահաբեկչական խմբավորումների համար։ Ու դրա համար Արցախյան հակամարտությունը լավ ու հարմար միջավայր է։

«Արցախում բռնկվող զինված բախումները մագնիսի պես ձգում են տարատեսակ միջազգային խմբավորումների զինյալ ահաբեկիչներին», ընդգծել է Նարիշկինը։

Նա նաև հավելել է․ «Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Անդրկովակսը կարող է նոր հարթակ դառնալ միջազգային ահաբեկչական խմբավորումների համար, որտեղից հետագայում ահաբեկիչները կարող են ներթափանցել Հայաստանին ու Ադրբեջանին հարակից երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան»։

Նա փաստեց, որ արտաքին հետախուզության տվյալներով հակամարտության գոտի են ժամանաել Մերձավոր արևելքում կռվող վարձկաններ, որոնք տարբեր ահաբեկչական խմբավորումներից են՝ Ջաբար ան-Նուսրա, Ֆիրքաթ ալ-Համզա, Սուլթան Մուրադ, նաև քրդական ծայրահեղական խմբավորումներ։ Նա ընդգծեց, որ խոսքը հարյուրավոր, նույնիսկ արդեն հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք հույս ունեն փող աշխատել արցախյան հակամարտության գոտում։

Նարիշկինը վերահաստատել է բանակացությունների սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը ու հավելել․

«Թուրքիայի բաց ու միանշանակ աջակցությունը Ադրբեջանին դա լիովին նոր և արտաքին գործոն է հակամարտության սրման գործում»։