գլխավոր COVID-19 Գերմանիայում COVID-19-ով ախտահարման դեպքերի թվի նոր ռեկորդ է սահմանվել

Գերմանիայում COVID-19-ով ախտահարման դեպքերի թվի նոր ռեկորդ է սահմանվել

Գերմանիայում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 76 հազար 414 դեպք, ինչն ամենաբարձր օրական ցուցանիշն է COVID-19-ի համավարակի ողջ ժամանակաշրջանում:

Այդ մասին հաղորդել է Ռոբերտ Կոխի գերմանական ինստիտուտը: Ընդամենը Գերմանիայում գրանցվել է 5 մլն 650 հազար 170 հիվանդացած, մահվան դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը: Վիրուսի տարածման լուրջ լինելու մասին լրագրողներին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը: Նա հաղորդել է, որ իրադրությունը քննարկել է հավանական ապագա կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, արտահայտվել է մարդկանց միջեւ շփումների հնարավոր սահմանափակման օգտին:

Միեւնույն ժամանակ, Գերմանիայի մի շարք տարածաշրջանների իշխանություններ լոքդաունի սեփական միջոցներ են ձեռնարկում ախտահարվածների թվի աճը կանխելու նպատակով: Այսպես, Բավարիայի 11 տարածաշրջաններում, որը երկրում առաջատար երկրամասերից մեկն է հիվանդությունների եւ պատվաստումից հրաժարվողների թվով, հնարավոր առավելագույն սահմանափակիչ միջոցներն են ձեռնարկվել:

Ինչպես նոյեմբերի 23-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), մինչեւ մարտ ամիս Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունը կարող է գերազանցել 2 միլիոնը: Անցած շաբաթ գրանցված մահերի թիվն ավելացել է՝ սեպտեմբերի վերջի 2,1 հազարից հասնելով օրական գրեթե 4,2 հազարի, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: