գլխավոր Իրադարձային «Հայկական կողմից նախադրյալներ ենք տեսնում տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնելու համար. մեր...

«Հայկական կողմից նախադրյալներ ենք տեսնում տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնելու համար. մեր հանդիպման լավ արդյունքները սպասեցնել չեն տա». Ալիև

Սոչիում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Ալիևն ասել է, որ հայկական կողմից նախադրյալներ է տեսնում տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնելու համար: 

«Բազմիցս ասել եմ, որ մենք Ադրբեջանում տրամադրված ենք շրջելու Հայաստանի հետ բազամյա դիմակայության էջը, սկսելու նորմալ փոխգործակցության փուլը, և կարծում եմ, որ այս ձևաչափում մենք հասնում ենք մեր նպատակներին»,-ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վստահության փոխհարաբերությունների մակարդակը նպաստում է նրան, որ լուծումներ են գտնվել Հայաստանի հետ ամենազգայուն հարցերի շուրջ»:

«Կարծում եմ, որ մեր հանդիպման ամփոփումը կլինեն լավ արդյունքները, որոնք սպասեցնել չեն տա, և իրավիճակը տարածաշրջանում կլինի ավելի հանգիստ ու կանխատեսելի»: