գլխավոր Իրադարձային Ինչի՞ մասին է խոսել Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը

Ինչի՞ մասին է խոսել Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը

Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները, ցավոք, շարունակվում են, բայց վերջերս մենք արձանագրեցինք, որ ԵԱՏՄ շրջանակում նկատվում է առևտրաշրջանառության ակտիվացում, և դա շատ կարևոր է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, ինչը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական կապերի ու Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ կապերի ակտիվացմանը»,– ասաց Փաշինյանը։