գլխավոր Քաղաքականություն Պոմպեոն Ճապոնիայի նորընտիր վարչապետին որակել Է որպես «ուժեղ անհատականություն»

Պոմպեոն Ճապոնիայի նորընտիր վարչապետին որակել Է որպես «ուժեղ անհատականություն»

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն այցով գտնվում Է Ճապոնիայում, սեպտեմբերին երկրի վարչապետ ընտրված Յոսիհիդե Սուգային որակել Է որպես «ուժեղ անհատականություն» եւ հույս հայտնել, որ նա իր ավանդը կներդնի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: Այդ մասին հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգիի հետ հանդիպմանը Պոմպեոն նշել Է, որ «ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հարաբերություններն անկյունաքար են տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության երաշխիքների համար: Նրա հետ գրեթե բառացիորեն համաձայնել Է Ճապոնիայի ԱԳ նախարարը, ընդգծելով, որ վարչապետ Սուգայի վարչակազմը հաստատուն ուղեգիծ կվարի ամերիկա-ճապոնական միությունն Էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ, որն անկյունաքար Է հանդիսանում տարածաշրջանում եւ համաշխարհային հանրակցությունում խաղաղության ու կայունության համար»:

Բացի այդ, Պոմպոն հայտարարել Է, որ Ճապոնիայի նորընտիր վարչապետը «ուժեղ անհատականություն» Է եւ «կարեւոր դեր Է խաղում Ճապոնիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում»:

Պոմպեոն Ճապոնիա Էր ժամանել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար: Ինչպես սպասվում Է, այցի շրջանակներում նրան կընդունի Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, հաղորդել Է РИА Новости-ն: