գլխավոր Միջազգային «Լիովին վերահսկում ենք մեր սահմանները և պատրաստ ենք ցանկացած էսկալացիայի». Զելենսկի

«Լիովին վերահսկում ենք մեր սահմանները և պատրաստ ենք ցանկացած էսկալացիայի». Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ սահմանին ցանկացած հնարավոր էսկալացիայի: Համապատասխան հայտարարությունն արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք լիովին վերահսկում ենք մեր սահմանները և լիովին պատրաստ ենք ցանկացած էսկալացիայի», – RT-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ մի շարք լրատվամիջոցներ այժմ ահաբեկում են`կանխատեսելով ռազմական գործողությունների մոտալուտ սկիզբը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Առաջին ալիքի եթերում պարզաբանել էր Արևմուտքի և Կիևի հայտարարությունները «Ռուսաստանից Ուկրաինային սպառնացող վտանգի մասին»։ Նրա խոսքով, Արևմուտքի ռազմավարությունը «լարվածություն ստեղծելն է՝ ինչ-որ սադրիչ տեղեկատվական և քաղաքական գործողություններ իրականացնելով»։