գլխավոր Իրադարձային Պուտինը հայտնել է Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների նպատակը

Պուտինը հայտնել է Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների նպատակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների նպատակը Լեռնային Ղարաբաղի վերածննդի համար պայմաններ ստեղծելն է։

«Ինձ թվում է, որ դա իրականում մեր բոլոր ջանքերի նպատակն է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ այնտեղ իրենց ապահով զգան և նորմալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն, զարգացնեն տնտեսությունը,- ասել է ՌԴ ղեկավարը:

Պուտինը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, հանուն ընդհանուր շահերի, պետք է ձգտեն ամրապնդել կապերը երկրների միջև։

«Մենք դարեր շարունակ միասին ենք եղել՝ որպես մեկ պետության մաս, ունենք շատ խորը պատմական կապեր, և մենք չէինք ցանկանա, որ դրանք փլուզվեն: Ընդհակառակը, մենք պետք է ձգտենք վերականգնել դրանք և պահպանել դրանք ապագայում», – ասել է Պուտինը: