գլխավոր Իրադարձային «Ակնհայտ է, որ հարցը բարդ է, այն մեզ հասել է դեռևս ԽՍՀՄ-ից,...

«Ակնհայտ է, որ հարցը բարդ է, այն մեզ հասել է դեռևս ԽՍՀՄ-ից, այնտեղ հստակ սահման չի եղել». Պուտինը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մասին

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Պուտինը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը, նշել է, որ այսօրվա հանդիպման ժամանակ այդ թեման անպայման քննարկվելու է՝ չնայած, որ չափազանց բարդ հարց է:

«Ակնհայտ է, որ հարցը բարդ է, այն մեզ հասել է դեռևս ԽՍՀՄ-ից, հստակ սահման չի եղել, բայց այս ամենի մասին խոսելու հնարավորություն կա: Երկու գործընկերներիս հետ էլ համակարծիք եմ այն հարցում, որ որքան շատ լինեն շփումները, այդ թվում՝ ուղիղ, այնքան ավելի լավ»,-ասել է Պուտինը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակին և հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ՌԴ նախագահն ասել է, որ երկու երկներն էլ հետաքրքրված են իրավիճակի կայունացմամբ և կարգավորմամբ:



Պուտինի խոսքով՝ բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ն, հետաքրքրված են հաղորդակցությունների ապաշրջափակմամբ: