գլխավոր Սպորտ Նազիկ Ավդալյան. Հաղթելու ենք, քանի որ մեր պայքարն արդար է

Նազիկ Ավդալյան. Հաղթելու ենք, քանի որ մեր պայքարն արդար է

Աշխարհի ու Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը վստահ է. հայոց բանակը հաղթանակով է ավարտելու Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում:

«Մենք՝ հայերս, պայքարում ենք հանուն հայրենիքի, հանուն քաղաքակրթության, այլ ոչ թե ինչ-որ տարածքի. դա է մեր տարբերությունը: Հաղթելու ենք, քանի որ մեր պայքարն արդար է»,- Նազիկ Ավդալյանի խոսքերն է փոխանցում ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը: