գլխավոր Գլխավոր Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչ այդ Սոչիում կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ եռակողմ հանդիպումից հետո տեղի կունենա Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: