գլխավոր COVID-19 ԱՀԿ-ն հայտարարել է, որ պատվաստանյութերը մարդկանց տալիս են «անվտանգության կեղծ զգացում»

ԱՀԿ-ն հայտարարել է, որ պատվաստանյութերը մարդկանց տալիս են «անվտանգության կեղծ զգացում»

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ մարդկանց սոցիալականացումը մոտենում է նախքան համաճարակը եղած մակարդակին, ինչը սպառնում է վիրուսի տարածում՝ հաշվի առնելով առաջիկա տոնական օրերը։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

«Մենք անհանգստանում ենք անվտանգության կեղծ զգացումից, երբ մարդիկ մտածում են, որ պատվաստումը վերջ կդնի հանաճարակին և մարդիկ, որոնք պատվաստվել են, կարող են այլևս չհետևել հակահամաճարակային կանոններին»,-հայտնել է ԱՀԿ ղեկավարը։

Վերջինս նշել է, որ պատվաստումները փրկում են մարդկանց կյանքերը, սակայն ամբողջությամբ չեն կանխում վիրուսի տարածումը։ ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ նախորդ շաբաթ կորոնավիրուսով վարակման և մահվան ավելի քան 60 տոկոս դեպքերը գրանցվել են Եվրոպայում։