գլխավոր Իրադարձային Պատվաստումից 7 ամիս անց ֆրանսիացիները պարտավոր են վերապատվաստվել

Պատվաստումից 7 ամիս անց ֆրանսիացիները պարտավոր են վերապատվաստվել

Ֆրանսիայում քաղաքացիները կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստումից յոթ ամիս անց կվերապատվաստվեն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերան, հայտնում է Ռիա Նովոստին։

«Հունվարի 15-ից 18-ից 65 տարեկան ֆրանսիացիների համար սանիտարական անցաթղթերը չեն գործի։ Նրանք 2 ամիս կունենան պատվաստանյութի երրորդ դեղաչափը ստանալու համար։ Երկրորդ դեղաչափից հետո 5-7 ամիս անհրաժեշտ կլինի վերապատվաստվելու համար»,-նշել է նախարարը։