գլխավոր Գլխավոր Ադրբեջանի ուղղությամբ Հայաստանի կողմից որևէ զինատեսակից կրակ չի վարվել․ՊՆ

Ադրբեջանի ուղղությամբ Հայաստանի կողմից որևէ զինատեսակից կրակ չի վարվել․ՊՆ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունըշարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէզինատեսակից կրակ չի վարվել: Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները։