գլխավոր Շոուբիզնես Ուեսթը կիկին հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Ուեսթը կիկին հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Ամերիկացի ռեփեր Քանյեն Ուեսթը Լոս Անջելեսի եկեղեցիներից մեկում Գոհաբանության օրվա առթիվ կազմակերպված ամենամյա միջոցառման ժամանակ հրապարակավ ներողություն է խնդրել նախկին կնոջից` Քիմ Քարդաշյանից, որը փետրվարին դիմել էր ամուսնալուծության համար։

«Աստված ցանկանում է` դուք տեսնեք, որ ամեն ինչում կարելի է մեղքը քավել։ Եվ որ բոլոր հարաբերությունները, որոնք մենք ստեղծել ենք, որոնցում սխալներ ենք արել, որոնցում ես սխալներ եմ արել․․․ Ես հրապարակային արել եմ այն, ինչն աընդունելի է ամուսնու համար, բայց ես այստեղ եմ, որ ամեն ինչ փոխեմ»,- ասել է Ուեսթը։

Ռեփերի ելույթի տեսագրությունը հրապարակվել է Twitter-ում։

Նա նաև նշել է, որ փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել իր երեխաների հետ։

Քանյեն առաջին անգամ հրապարակայնորեն ներողություն է խնդրել կնոջից այս տարվա հուլիսին։

«Ես կցանկանայի ներողություն խնդրել իմ կնոջից ՝ Քիմից, որ հրապարակավ պատմել եմ մեր խնդիրների մասին։ Ես քեզ չպաշտպանեցի այնպես, ինչպես դու պաշտպանեցիր ինձ ։ Քիմ, գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ, խնդրում եմ` ներիր ինձ։ Ու շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես եղել»,–ասել էր ռեփերը։Իսկ բոլորովին վերջերս Drink Champs ծրագրում ռեփերը խոստովանել է, որ ցանկանում է վերադարձնել կնոջն ու երեխաներին։ Նշենք, որ զույգի ամուսնալուծության գործընթացը դեռ ավարտված չէ։

Միևնույն ժամանակ պապարացիները ավելի ու ավելի հաճախ են Քիմին տեսնում դերասան և կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։