գլխավոր Միջազգային Դիմել է արդյո՞ք Հայաստանը ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին․ Զախարովան հարցին ուղիղ չի պատասխանել

Դիմել է արդյո՞ք Հայաստանը ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին․ Զախարովան հարցին ուղիղ չի պատասխանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական հարձակումների ֆոնին Ռուսաստանի դրսևորած միջնորդական ջանքերին:

«Ռուսաստանի արդյունավետ միջնորդական ջանքերի արդյունքում լարվածությունը սահմանին վերացվել է: Մենք շարունակում ենք հետևել սահմանին տիրող իրավիճակին՝ և՛ մեր զինվորականների, և՛ սահմանապահների գծով շփումներ իրականացնելով հայ  և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով նոյեմբերի 16-ին սահմանային իրադարձությունների ֆոնին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին կամ Ռուսասանին դիմելու մասին հարցին:

Դիվանագետը չի մասնավորեցրել՝ արդյոք պաշտոնական դիմում եղել է, թե ոչ:

Զախարովա հավելել է, որ ներկա պահին մեծ ուշադրություն է դարձվում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված խնդիրներին: