գլխավոր Իրադարձային Այս խայտառակ հրամանն Ավանեսյանն է տվել, նա պարտավոր էր ներկա գտնվել ՍԴ...

Այս խայտառակ հրամանն Ավանեսյանն է տվել, նա պարտավոր էր ներկա գտնվել ՍԴ նիստին. Վարդևանյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարտավոր էր ներկա լինել ՍԴ նիստին, եթե անգամ մասնագիտությամբ իրավաբան չլիներ։ Խոսքը ՀՀ բարձրագույն մարմնի առջև հաշվետու լինելու մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ես ներկայացուցիչներին հարցեր չունեմ, իրենք չեն, որ ընդունել են այս հրամանը։ Այդ խայտառակ հրամանն ընդունվել է մեկ մարդու կողմից»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ մեկ մարդ չի կարող նման ծավալ կարգավորող հարցեր միանձնյա որոշել։

Դիտարկմանը, որ Ավանեսյանը կառավարության նիստին է ներկա, Վարդևանյանն արձագանքեց՝ նշելով, որ կառավարության նիստերին հաճախ փոխնախարարներն են ներկա, իսկ այսօր այլ տեղ, քան՝ ՍԴ-ն է, նախարարը լինել չէր կարող, ընդ որում, երբ իր ընդունած ակտն է վիճարկվում։