գլխավոր Իրադարձային Գուցե կանխարգելից ստուգումների կարիք լինի, որ բացառենք թունավորման նման դեպքերը. Նախարարը՝ սննդային...

Գուցե կանխարգելից ստուգումների կարիք լինի, որ բացառենք թունավորման նման դեպքերը. Նախարարը՝ սննդային կետերում թունավորումների մասին

Կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված քաղաքացիները կարող են 6 ամիս հետո վերապատվաստվել։ Պարտադրանք չկա։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին՝ եթե չվերապատվաստվեն, նրանց համար սահմանափակումներ կգործե՞ն, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նման բան դեռ չի քննարկվում։

Անդրադառնալով վերջին շրջանում տարբեր սննդային կետերում արձանագրված թունավորման դեպքերին՝ նախարարն ասաց, որ հիվանդությունների վերահսկման կենտրոնն իր գործառույթների շրջանակներում ամբողջական ուսումնասիրում է հարցը։

«Կարծում եմ՝ բոլոր դեպքերի վերլուծության արդյունքում գուցե կանխարգելիչ այցելությունների, ստուգումների կարիք լինի, որ բացառենք նման թունավորումների դեպքերը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա ասաց, որ ամբողջ հանրապետության տարածքով ջրից պարբերաբար նմուշառում է վերցվում և այս պահին որևէ շեղում արձանագրված չէ։