գլխավոր Իրադարձային Արցախի կառավարությանը կտրամադրվի 13 մլրդ դրամ

Արցախի կառավարությանը կտրամադրվի 13 մլրդ դրամ

ԱՀ կառավարությանը միջպետական վարկ կտրամադրվի։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 13 մլրդ 533 մլն դրամ, որը պետք է օգտագործվի աշխատավարձերի և հավելավճարների վճարման, կենսաթոշակների, նպաստների, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների սուբսիդավորման և այլ վճարների համար։

«Այս տարի սա վերջին հատկացումն է։ Տարեսկզբից կատարված լրացուցիչ հատկացումների գծով ունեցել ենք 120 մլրդ 400 մլն դրամի չափով գումարներ։ Եթե հաշվի առնենք, որ 2021-ի պետբյուջեով ի սկզբանե հաստատված էր 64.9 մլդր-ի հատկացում, սակայն 2021-ին հատկացրած գումարների չափը դարձել է 199 մլրդ դրամ։ Դրանց ծախսման ուղղություններն ու նպատակները նույնն են»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։