գլխավոր Իրադարձային Ալեն Սիմոնյանին այսուհետ կսպասարկի 90 մլն դրամ արժողությամբ BMW մակնիշի մեքենա. Կառավարության...

Ալեն Սիմոնյանին այսուհետ կսպասարկի 90 մլն դրամ արժողությամբ BMW մակնիշի մեքենա. Կառավարության որոշումը

Կառավարության այսօրվա նիստում համաձայնություն տրվեց Ազգային ժողովի առաջարկին, համաձայն որի` Ալեն Սիմոնյանի համար ձեռք կբերվի մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի, մեկ անձից գնման ընթացակարգով:

Գնման համար կհատկացվի 90 մլն դրամ։

Նախագծում նշված է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011 թ․ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն։