գլխավոր Գլխավոր Փրկարար ծառայության հոգեբաններն այցելում են Արցախից Հայաստան եկած ընտանիքներին

Փրկարար ծառայության հոգեբաններն այցելում են Արցախից Հայաստան եկած ընտանիքներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն այցելում են Արցախից Հայաստան եկած ընտանիքներին և աջակցություն ցուցաբերում: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ հոգեբանները ևս աշխատում են 24-ժամյա գրաֆիկով:

Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել՝ զանգելով 911, ինչպես նաև 060 712 444, 010 360 684 հեռախոսահամարներով կամ viber տարբերակով՝ +374 41 911 006: