գլխավոր Իրադարձային Արագածոտնում, Շիրակում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Կոտայքում ձյուն է տեղում․ ավտոճանապարհներն անցանելի...

Արագածոտնում, Շիրակում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Կոտայքում ձյուն է տեղում․ ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Ճամբարակ, Գավառ, Մարտունի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Մեղրու սար», Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածներում, Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին առկա է մառախուղ։