գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետին (տեսանյութ)

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց փոխվարչապետի պաշտոնին նշանակված Համբարձում Մաթևոսյանին, որը նախորդ երեք տարիներին պաշտոնավարել է որպես Արմավիրի մարզպետ։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։ «Ես ուզում եմ նրան շնորհավորել այդ առիթով և հաջողություններ մաղթել՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,–ասաց վարչապետը։

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Այս բարձր և պարտավորեցնող կարգավիճակում փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքը»,–ասաց Համբարձում Մաթևոսյանին։

Սուրեն Պապիկյանը ևս հաջողություն մաղթեց նորանշանակ փոխվարչապետին և նշեց, որ հաշվի առնելով Արմավիրի մարզպետի նրա գործունեությունը՝ ամեն ինչ կընթանա հաջող։ «Ես իմ ուժերի ներածին չափերով պատրաստ եմ աջակցելու»,–ասաց նա։