գլխավոր Իրադարձային Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել

Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել

Հինգշաբթի առավոտյան Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, պայթյունից հետո փողոցում կրակոցներ են հնչել:

Կատարվածի հետևանքով դպրոցի և հիվանդանոցի շենքեր են փլուզվել, մի շարք մեքենաներ են վնասվել: Վնասված հիվանդանոցի աշխատակից Մոհամեդ Հուսեյնը պատմել է, որ իրեն շենքի փլատակների տակից են դուրս բերել:

Ներկա պահին իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: Տուժածների և զոհերի հստակ թիվ դեռևս չի նշվում, սակայն ենթադրվում է, որ ավերված շենքերի փլատակների տակ մարդիկ են մնացել: Նշվում է, որ հարձակման թիրախը Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության շարասյունն է եղել: