գլխավոր COVID-19 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 592, մահվան՝ 42 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր...

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 592, մահվան՝ 42 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 336 330 է, մահվան դեպքերինը՝ 8831

Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 592 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 336 330-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7419 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1412 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 42  քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8831-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1217 է, ընդհանուր առողջացածներինը՝ 311 078, փաստացի բուժվողներինը՝ 16 421: Մեկ օրում արվել է 7666 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 326 835 թեստավորում:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1412 է:
Ընդհանուր կատարվել է 2 334 501 թեստավորում: