գլխավոր Իրադարձային Լա Մանշում նավակի խորտակման հետևանքով 27 մարդ է մահացել

Լա Մանշում նավակի խորտակման հետևանքով 27 մարդ է մահացել

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել է նորացված տվյալներ, որոնց համաձայն Ֆրանսիայի ափերի մոտ նավակի խորտակման հետեւանքով զոհված միգրանտների թիվը կազմել է 27, նոյեմբերի 24-ին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՆԳՆ-ի տվյալներով՝ երկու հոգու հաջողվել Է փրկել: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Էր 31 զոհվածների մասին: Նոյեմբերի 24-ին Կալեի շրջանում ջրասույզ Է եղել շուրջ 50 անօրինական միգրանտների տեղափոխող նավակը:

Նրանք մտադրվել Էին անցնել Լա Մանշը՝ Մեծ Բրիտանիա հասնելու համար: Փրկարարները շարունակում են անհայտ կորած միգրանտների որոնումը: Դյունկերկ նավահանգստի դատախազությունը հայտարարել Է հետաքննություն սկսելու մասին՝ «չկանխամտածված սպանությունթյուն ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: