գլխավոր Հասարակություն Ռոնդա Ռոուզին աջակցել է Արցախին. Կապվեք ձեր նախագահի հետ հիմա Ադրբեջանի ու...

Ռոնդա Ռոուզին աջակցել է Արցախին. Կապվեք ձեր նախագահի հետ հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու համար

Ամերիկացի հայտնի մարզուհի և դերասանուհի, խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին ինստագրամյան իր պաշտոնական էջում աջակցույթուն է հայտնել Արցախին ու Հայաստանին:

«Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվում: Ցույց տվեք ձեր համերաշխությունը, որպեսզի գլոբալ ջանքերի շնորհիվ իրազեկությունը բարձրացվի: Ձեր վրդովմունքն արտահայտեք Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից հրահրված հարձակումների և հայերին իրենց նախնիների հայրենիք հանդիսացող Արցախից էթնիկական զտումների բացահայտ ցանկության վերաբերյալ:

Կապվեք ձեր նախագահի հետ հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու համար:

Մենք կարող ենք նորից խաղաղություն հաստատել Հայաստանում: Միացեք մեր գլոբալ հումանիտար ջանքերին»,- գրել է Ռոուզին իր էջին կցելով Հայաստանի համահայկական հիմնադրամին նվիրաբերություն անելու հղումը: