գլխավոր Facebook Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացից հետո առավել հավանական է ռիսկերի էական աճի հավանականությունը․...

Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացից հետո առավել հավանական է ռիսկերի էական աճի հավանականությունը․ Աբրահամյան

Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի շուրջ համաձայնության ձեռքբերման, այնպես էլ բուն աշխատանքների ծավալման պայմաններում, սահմանային միջադեպերի, ագրեսիայի, տարբեր բնույթի ռազմական գործողությունների հավանականությունը որեւէ ձեւով չի նվազելու, ավելին՝ առավել հավանական է ռիսկերի էական աճի հավանականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը Հայաստանին խաղաղություն է բերելու եւ դա է պատճառը, որ Հայաստանը ցանկանում է որքան հնարավոր է արագ մեկնարկ ապահովել այդ պրոցեսին։

 Միանգամից նշեմ, որ դա խաբկանք է, հասարակությանը մոլորեցնելու հերթական արշավ։

Ոչ միայն գործընթացի շուրջ համաձայնության ձեռքբերման, այնպես էլ բուն աշխատանքների ծավալման պայմաններում, սահմանային միջադեպերի, ագրեսիայի, տարբեր բնույթի ռազմական գործողությունների հավանականությունը որեւէ ձեւով չի նվազելու, ավելին՝ առավել հավանական է ռիսկերի էական աճի հավանականությունը»,- գրել է Աբրահամյանը։