
Մահացել է «Ռադիո 7»-ի հաղորդավար Ռուբեն Հակոբյանը, հաղորդում է Եվրոպական մեդիախումբը:
«Ռադիո 7»-ը ցավով հայտնում է, որ կյանքից հեռացել է «Մի օր քաղաքում» երեկոյան հաղորդման վարող, մեր ընկեր եւ գործընկեր Ռուբեն Հակոբյանը»,-ասվում է գրությունում:
Հակոբյանը ծնվել է 1972 թվականին Հայաստանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը: 2009 թվականից աշխատում էր «Ռադիո 7»-ում: