գլխավոր Քաղաքականություն Հակառակորդը Վարանգաթաղի բարձունքում թողել է վեց դիակ․ Վահրամ Պողոսյան

Հակառակորդը Վարանգաթաղի բարձունքում թողել է վեց դիակ․ Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը վերադարձնելու ժամանակ հակառակորդը տվյալ բարձունքում թողել է վեց դիակ։

«Հակառակորդը տվյալ բարձունքում թողել է վեց դիակ»,- գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: