գլխավոր Քաղաքականություն Ադրբեջանը կլաստերային ռումբեր է օգտագործել քաղաքացիական տարածքների վրա. արևմտյան ԶԼՄ-ներ

Ադրբեջանը կլաստերային ռումբեր է օգտագործել քաղաքացիական տարածքների վրա. արևմտյան ԶԼՄ-ներ

Ադրբեջանի զինված ուժերն արգելված կլաստերային ռումբեր են օգտագործում հայերի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Dailymail-ը, այս մասին հաստատել են արևմտյան լրատվամիջոցների լրագրողները, որոնք այցելել են Արցախ:

Լրատվամիջոցը մասնավորապես գրել է՝ հոկտեմբերի 5-ին եղան տեղեկություններ, որ օգտագործվում են կասետային ռումբեր, որոնք գործարկելիս տարածում են պայթուցիկ ռումբեր: Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուժեղ հրետակոծությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեսել են չպայթած փոքր ռումբեր: Այս մասին գրել է նաև Telegraph-ը՝ նշելով, որ Ադրբեջանը կլաստերային ռումբեր է օգտագործել քաղաքացիական տարածքների վրա: