
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանցիների գնդակոծության հետևանքով հայ զինծառայողի վիրավորվելու մասին տեղեկությունը:
Ավելի վաղ Telegram-ի մի շարք ալիքներ հաղորդել էին, որ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտ հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հայ զինվորական է վիրավորվել։
Մինչդեռ պաշտպանական գերատեսչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այդ ուղղությամբ ոչ մի միջադեպ չի գրանցվել։