գլխավոր Իրադարձային ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին՝ խնդրելով օգնել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին՝ խնդրելով օգնել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տարածաշրջանային և միջազգային
«խաղացողներին» կոչ է արել օգնել անհապաղ զինադադարի հասնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Գուտերեշը քննադատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը շարունակվում է՝ չնայած միջազգային հանրության կողմից մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին բազմաթիվ կոչերին: Նա նաև լրջորեն անհանգստացած է բնակելի գոտիների հրետակոծության առնչությամբ:

«Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասվում է Դյուժարիկի հայտարարությունում: