գլխավոր Տեխնո Լայն բացվող դռներ, վերալիցքավորում 20 րոպեում, ինքնատիպ սրահ և դիզայն. ներկայացվել է...

Լայն բացվող դռներ, վերալիցքավորում 20 րոպեում, ինքնատիպ սրահ և դիզայն. ներկայացվել է Kia EV9 էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)

Հարավկորեական Kia ընկերությունը Լոս Անջելեսի ավտոսրահում ցուցադրել է իր էլեկտրական մեքենաների շարքի ապագայի առաջատար մոդելը՝ EV9 քրոսովերի կոնցեպտը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, E-GMP մոդուլային հարթակի վրա կառուցված օրինակը համալրվել է եռաշարք սրահով, լայ բացվող դռներով, 22 դյույմ անվահեծերով, արտաքին հայելիների փոխարեն տեղադրված տեսախցիկներով և արևային մարկոցով, որը տեղակայվել է կապոտի մեջ:

Նորույթի երկարությունը կազմում է 5 մետր, այն դարձել է ապրանքանիշի ամենամեծ մոդելը. չափսերով գերազանցում է նույնիսկ Telluride-ին:

Կոնցեպտուալ EV9-ն ներկայանում է ի շարք յուրահատություններով, որոնք կարող են կիրառվել նաև սերիական մոդելի դեպքում: Դրանց շարքում յուրահատուկ դիզայնով ունեցող լուսարձակները:

Սրահում ուշադրության է արժանանում ուղղանկյուն ձև ունեցող ղեկը և 27 դյույմ անկյունագծով միասնական էկրանը: Երկրորդ շարքում բազմոց է տեղակայված՝ երկու առանձին մեջքակալով, ևս երկու նստելատեղ տեղակայված է երրորդ շարքում:

100 կմ/ժամը նորույթը զարգացնում է 5 վայրկյանում: Առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 480 կմ տարածություն, իսկ լիցքավորումը 10-80 տոկոսով տևում է 20 րոպե: