գլխավոր Տնտեսություն Հայաստանի առևտուրը ՌԴ-ի հետ աճել է 27%-ով, Ղազախստանի հետ՝ գրեթե 90%-ով. Փաշինյան

Հայաստանի առևտուրը ՌԴ-ի հետ աճել է 27%-ով, Ղազախստանի հետ՝ գրեթե 90%-ով. Փաշինյան

Անցյալ տարվա տնտեսական սահմանափակումներից հետո Եվրասիական միությունում առևտուրը վերականգնվում է։ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թվերն ավելի քան խոսուն են՝ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,8%-ով։

Հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն աճել են 27,4 տոկոսով։ Արտահանման աճ է արձանագրվում նաև ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ. արտահանումը դեպի Բելառուս աճել է գրեթե 20%-ով, դեպի Ղրղզստան՝ գրեթե 50%-ով, դեպի Ղազախստան՝ գրեթե 90%-ով:

Վարչապետի խոսքով` անհրաժեշտ է հետագա քայլեր ձեռնարկել առևտրային հոսքերի պարզեցման ուղղությամբ՝ պահպանելով դրանց արդյունավետությունը։ Էլեկտրոնային առևտրի զարգացման հետ մեկտեղ պետք է նոր լուծումներ գտնել ապրանքների անվտանգության և սպառողների իրավունքների պաշտպանության համար։

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվում է նոյեմբերի 18-19-ը։