
Տեղի է ունեցել Փաշինյան – Պուտին հեռախոսազրույց։ Սեպտեմբերի 27-ից հետո սա արդեն 4-րդ հեռախոսազրույցն է երկու երկրների առաջնորդների միջև։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Ինչպես տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հակամարտության սրացումը, որը լայնածավալ բնույթ է ստացել և քաղաքացիական զոհերի պատճառ դարձե։
ՌԴ նախագահը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է մարտական գործողությունների հրատապ դադարեցման անհրաժեշտությունը։