գլխավոր Գլխավոր Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմարդյունաբերական համալիրների մատակարարումը. Կանադայի ԱԳՆ

Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմարդյունաբերական համալիրների մատակարարումը. Կանադայի ԱԳՆ

Քիչ առաջ Կանադայի արտաքին գործերի նախարար րանսուա-Ֆիլիպ Շամպայնն իր թվիթերյան էջում հայտարարեց, որ Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմաարդյունաբերական համալիրի միջոցների արտահանումը:

Ըստ Շամպանի՝ վերջին մի քանի օրերին լուրեր են տարածվել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին: Տեղեկանալով այդ մասին՝ Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կարգադրել է ստուգել այս մեղադրանքները:
«Կանադայի արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և ընթացիկ հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ համապատասխան արտահանման թույլտվությունները Թուրքիա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: