գլխավոր Քաղաքականություն Թուրքական ԱԹՍ–ները կրճատեցին կորուստները. Ալիևի խոստովանությունը

Թուրքական ԱԹՍ–ները կրճատեցին կորուստները. Ալիևի խոստովանությունը

Թուրքական անօդաչու թռչող սարքերն օգնեցին կրճատել ադրբեջանական բանակի կորուստները։ Այս մասին թուրքական TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը հավելել է, որ այդ սարքերը ցույց են տալիս Թուրքիայի ռազմական ներուժն ու ուժեղացնում Ադրբեջանի զինված ուժերը։

Նա կրկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային աջակցության համար և այդ երկրին հզոր տերություն անվանել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ: