գլխավոր Գլխավոր Կարևոր կետեր Արծրուն Հովհաննիսյանի ու Արման Թաթոյանի ասուլիսից

Կարևոր կետեր Արծրուն Հովհաննիսյանի ու Արման Թաթոյանի ասուլիսից

. Արցախի ՊԲ զինված ուժերը համապատասխան պատասխան են տալիս Ադրբեջանի գործողություններին՝ թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները, զորքերը՝ աշխատելով բացառապես կոնկրետ ռազմական թիրախների ուղղույթամբ։ [Արծրուն Հովհաննիսյան]

. Օրվա ընթացքում իրենց հաջողությունը փորձել են ամրագրել տեսանյութերով՝ հայկական ստորաբաժանումներում գտնվելու չակերտավոր ապացույցների, բայց դա հերթական օրինակն էր, որ ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել մեծ հաղթանակներ։[Արծրուն Հովհաննիսյան]

. Մեր զորքերը, հրամանատրաները մարտավարական հնարամիտ, գրագետ գործողություններով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ։
[Արծրուն Հովհաննիսյան]

. Այս պահին չեմ կարող ներկայացնել կոնկրետ թվական ամփոփումներ՝ հակառակորդի կորուստների մասին, որովհետեւ մարտերը շարունակվում են։
[Արծրուն Հովհաննիսյան]

. Այս օրերին ՄԻՊ աշխատանքը եղել է հստակ, թիրախային, մեր նպատակն է եղել պարզել Ադրբեջանի իրականացրած հարձակումների եւ թուրքական հայտարարությունների տրամաբանությունը, որովհետեւ սա ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների,
առողջության իրավունքի եւ կատարվող ավերածությունների հետ։
[ՄԻՊ Արման Թաթոյան]

. Չափազանց կարեւոր է ցույց տալ այդ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետեւ այստեղ ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը եւ ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը։
[ՄԻՊ Արման Թաթոյան]

. Գեղարքունիքի մարզում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակորդի հարվածներն իրականացվել են ուշ երեկոյան կամ գիշերային ժամերի, երբ մարդիկ հիմնականում տանն են կամ քնած։ Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԹՍ-ներով հարձակումները ցույց են տալիս այն քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ կան մարդկային կուտակումներ, կամ որտեղ ավտոբուսներ են, բնակելի տներ։ Սա նշանակում է, որ այդ հարձակումները նպատակ ունեն հնարավորինս շատ վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը։
[ՄԻՊ Արման Թաթոյան]

. Միջազգայնորեն արգերլված զինատեսակների կիրառման մասին հավաքագրած ապացույցներն ուղարկելու ենք միջազգային կառույցներին, բայց հատկապես ուզում եմ նշել, որ այդ նպատակի հանցավոր բնույթը դրսեւորվում է նրանով, որ արգելված զինատեսակներով հարձակումներ են գործում խիտ բնակեցված բնակավայրերի վրա։
[ՄԻՊ Արման Թաթոյան]

. Միջազգային կազմակերպությունները պետք է կոնկրետ գործողություններ գործադրեն։ Այս իրավիճակն այլեւս այն չէ, որ կոնֆերնասների ժամանակ բաժակաճառերի նմանվող ելույթներ լինեն, կոչեր անեն՝ այս կամ այն գործողությունը դադարեցնելու։ Կոնկրետ գործողություններ են պետք, որովհետեւ այլեւս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ կանխել նման երեւույթները։ Սրանք արդեն կարող են հումանիտար աղետի հանգեցնել։
[ՄԻՊ Արման Թաթոյան]