Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել ռազմի դաշտում կռվող մեր զինծառայողներից և կից գրառում կատարել, որում ասվում է․
«Հայոց բանակի զինծառայողները, մեր իրական հերոսները, ռազմի դաշտում անում են հնարավորն ու անհնարինը թշնամու ոտնձգությունները չեզոքացնելու համար: Այս օրերին նրանք ոչ միայն մեր հայրենիքն են պաշտպանում, այլև աննահանջ ու աննկուն կանգնած են կայունության ու խաղաղության հաստատման դիրքերում» :